Երևան-Կրասնոդար չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

09:53 • 31.10.13

«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հոկտեմբերի 30-ին, ժամը 16.15-ին հաղորդում է ստացվել, որ Երևան-Կրասնոդար չվերթի ուղևորի մոտ հայտնաբերվել է փամփուշտ և խնդրել են, որ ոստիկանության ծառայող մոտենա «Զվարթնոց» օ/կ հատուկ զննման գոտի:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Զվարթնոց» օ/կ ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից Երևան-Կրասնոդար չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի,1967թ. ծնված Մարտիկ Մ.-ի ձեռքի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի փամփուշտ:


Նույն օրը, ժամը 17.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց Մարտիկ Մ.-ն բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:


Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: