Բերման են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին եւ մյուս ակտիվիստներին
Երևանի Բաղրամյան պողոտայից ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիական ակցիաների ակտիվ մասնակից Արգիշտի Կիվիրյանին և ևս երեք ակտիվիստի, ովքեր «Հելոուինի» տոնի առթիվ ցանկացել են դդում նվիրել նախագահ Սերժ Սարգսյանին, այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը;
Արգիշտի Կիվիրյանն այս պահին մյուս ակտիվիստների հետ ոստիկանության Արաբկիրի բաժնում է: Նա խոսքով՝ այսօր Հալոուինի տոնն է, եւ այդ տոնի կապակցությամբ մի դդում են տարել Բաղրամյան 26՝ նվիրելու Սերժ Սարգսյանին:
«Դդումը տվեցինք ոստիկաններին: Սրբորեն բռնել էին, ուրախացան, որ վերջը ինչ-որ մեկը Սերժ Սարգսյանին նվեր է տանում:
Հուզվեցին, բայց դրանից հետո իջնում էինք դեպի Օպերա, երբ ապօրինի, առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու, Գիտությունների ակադեմիայի մոտից մեզ բռնի կերպով, քաշքշելով 4-իս գցել են ոստիկանական ավտոմեքենայի հետեւը: Ավելին` ոստիկանը գիրկս էր նստած, այդ վիճակում բերել են: Կատարյալ «իզվռաշենեց» են դարձել: Պատկերացրեք ոստիկանը գալիս նստում է իմ գիրկը: Արդեն հասել ենք այդ օրին»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը եւ ավելացրեց, որ դեռ հայտնի չէ, թե որքան կմնան ոստիկանական բաժանմունքում:
Առավել մանրամասն՝ կարդացեք այստեղ:
Lուսանկարը՝azatutyun.am-ի










