Ռուսաստանից այսօր կարտաքսեն Բիրյուլևոյում ձերբակալված ներգաղթյալների առաջին խմբին
Մոսկվայի Բիրյուլևո շրջանում ձերբակալված օտարերկրյա քաղաքացիների առաջին խումբն այսօր կարտաքսվի ՌԴ-ից, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Այսօր 7 մարդ արտաքսվելու է Ռուսաստանից՝ համաձայն դատարանի որոշման»,-հաղորդել են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Բիրյուլևոյում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը բողոքի ալիքի պատճառ էր դարձել, ինչն ավարտվել էր զանգվածային անկարգություններով։
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է ադրբեջանցի Օրհան Զեյնալովը։ Սպանությունից հետո ՌԴ-ում անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու ուղղությամբ զանգվածային գործողություններ էին սկսվել, ձերբակալվել էին հարյուրավոր ներգաղթյալներ։










