Ափից ափ՝ 29 ժամում. երիտասարդն ԱՄՆ-ի մի ծայրից մյուսն է հասել ռեկորդային կարճ ժամանակում (լուսանկարներ)

17:06 • 31.10.13

ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի բնակիչ Էդ Բոլիանը ռեկորդ է սահմանել՝ ճանաչվելով Միացյալ Նահանգները մի ծայրից մյուսն ամենակարճ ժամանակահատվածում մեքենայով անցած մարդը։ Ինչպես նշում է Daily Mail-ը, 28-ամյա երիտասարդը Նյու Յորք քաղաքից Լոս Անջելես է հասել ընդամենը 28 ժամ 50 րոպեում։

 

Proud: Ed Bolian (center) is now the holder of fastest man to drive from New York to Los Angeles at his sides are his co-pilot Dave Black (right) and Dan Huang (left)


Սակայն այս ռեկորդը սահմանելու համար ամերիկացին նախապատրաստվել է մի քանի տարի՝ իր Mercedes մեքենան «զինելով» հատուկ ու թանկարժեք տեխնիկայով, որոնք բացի մեքենայի հզորությունն ավելացնելուց՝ օգնել են վարորդին արագության գերազանցման համար չընկնել ոստիկանների ձեռքը։

 

Vaunted vessel: Bolian and company made their historic dash across the continent in this CL Class Mercedes and some help from a few extra gizmos and additions


«Ես երազել եմ այս ռեկորդի մասին դեռևս 18 տարեկանից։ Սակայն չէի համարձակվում այս ճամփորդությունն իրականացնել, քանի որ այն կապված է հսկայական ծախսերի ու ռիսկերի հետ»,-պատմել է Բոլիանը։

 

Souped up: Bolian planned the trip for years and pumped untold sums into the car for GPS, laser jammers, CB radio, and other gizmos that helped ferry him safely and very quickly through a dozen states


Ամերիկացուն ռեկորդը սահմանելու հարցում օգնել են նրա 2 ընկերները, ովքեր ճամփորդության ընթացքում եղել են նրա կողքին։

 

Astonishing: With Bolian at the wheel, Black as co-pilot, and Huang on a spare tire in back, the trio drove 2,813.7 in 28 hours 50 minutes

Large tanks: In order to cut down on fuel stops, Bolian installed two 22-gallon addition gas tanks that let him drive 800 miles straight--with the help of bedpans