Լոռու մարզում մեքենա է կողաշրջվել. 27-ամյա վարորդը տեղում մահացել է
09:45 • 31.10.13
Լոռու մարզի «Լոռոնց գոմեր» կոչվող հանդամասում հոկտեմբերի 30-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E-200» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից:
Վթարի հետևանքով վարորդը` 1986թ. ծնված Արթուր Ա-ն տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Placeholder










