Արքայազն Հարին հարսնացուին ներկայացրել է թագավորական ընտանիքին

10:39 • 31.10.13

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին իր 24-ամյա ընկերուհի Քրեսիդա Բոնասին ներկայացրել է թագավորական ընտանիքին, հայտնում է HTB-ն` վկայակոչելով բրիտանական տաբլոիդներին:

 

Ըստ այդմ` ամեն ինչ շատ լուրջ է: Եվ այսպես` անցած շաբաթ-կիրակի Բոնասն անց է կացրել թագավորական Սանդրինհեմ կալվածքում: Դա պարտադիր «ծես» է լեդիի համար, որը հավակնում է ընտանիքի անդամ դառնալ: Ըստ տեղեկությունների` արքայազնի ընտանիքը հավանել է Քրեսիդային:

 

Արդեն մի քանի ամիս է Բրիտանիայում սպասում են Հարիի հարսանիքի մասին լուրին: Հարին ու Քրեսիդան հանդիպում են մեկ տարի, և աղջիկը համաձայն է դառնալ նրա կինը: