Գերմանացի տաքսու վարորդը վերադարձրել է մեքենայում մոռացված 250.000 եվրոն
Գերմանական Վյուրցբուրգ քաղաքում ուշագրավ դեպք է տեղի ունեցել. տաքսու վարորդն այնքան արդար է գտնվել, որ տարեց զույգին է վերադարձրել իր մեքենայում մոռացված 250 հազար եվրոն։
Ինչպես նշում է Euromag-ը, հերթական ուղևորին տեղ հասցնելուց հետո վարորդը նկատել է հետևի նստատեղին մնացած մեծ փաթեթը։ Բացելով այն՝ նա հայտնաբերել է 500 եվրոյանոց թղթադրամներ։
Կես ժամ անց ազնիվ վարորդը թոշակառուներին է վերադարձրել «անգին» փաթեթը։
«Դուք փրկեցիք մեր կյանքը»,-ասել են ոգևորված թոշակառուներն ու վարորդին դրա դիմաց վճարել «ընդամենը» 12 եվրո։










