«Հինգ աչք». լրտեսման մասին հրապարակումից հետո ԱՄՆ-ից բացատրություն է պահանջել Ինդոնեզիան

09:40 • 31.10.13

Ինդոնեզիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից բացատրություն է պահանջել իր ղեկավարներին ռադիոէլեկտրոնային եղանակով հետևելու և քաղաքացիներին գաղտնալսելու մասին լուրերի ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Կառույցը «վճռական բողոք» է հայտնել:

 

Այս արձագանքը եղել է մամուլի հրապարակումներից հետո, որոնց համաձայն լրտեսումն իրականացրել են ԱՄՆ-ն և Ավստրալիան: Ըստ այդմ` դա արվել էր դեսպանատների ենթակառուցվածքների միջոցով:

Sydney Morning Herald-ի հրապարակման համաձայն՝ Ասիայում լրտեսությամբ են զբաղվում հինգ երկրներ (ԱՄՆ-ից բացի նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան), և այդ խումբը կոչվում է «Հինգ աչք»:

 

ԱԳՆ-ն հեռախոսով բացատրություններ է պահանջել Ինդոնեզիայում ԱՄՆ-ի տարբեր ներկայացուցիչներից:
Կառույցը նշել է, որ հաստատման դեպքում իրենք գործ կունենան դիվանագիտական նորմերի կոպիտ խախտման հետ: