ՀՀ գլխավոր դատախազությունում կատարվել են նոր փոփոխություններ

18:53 • 31.10.13

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամաններով, դատախազության համակարգում նոր նշանակումներ են կատարվել։

 

Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը՝ սեփական դիմումների համաձայն, պաշտոնից ազատվել են`

 

ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը,



ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալեքսան Անդրեասյանը,

 

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը,

 

ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

 

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով, ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը նշանակվել է ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ` ազատվելով աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

 

ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար է նշանակվել պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական Համլետ Գրիգորյանը:

 

Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Թամազյանի` 2013թ. սեպտեմբերի 23-ի հրամանով, անձնական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազության հատուկ հանձնարարությունների հարցերով ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Եսայանը: