Հաագայում Ադրբեջանի դեսպանության առջև բողոքի ակցիա է անցկացվել
Հաագայում ադրբեջանցի քաղաքական միգրատները հոկտեմբերի 30-ին բողոքի ակցիա են ացկացրել Ադրբեջանի դեսպանության մոտ: Այս մասին հայտնում է contact.az-ը:
Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում կեղծարարությունների դեմ՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Նրանք նաև դեմ են արտահայտվել Նիդերլանդներում Ադրբեջանի ներկայիս դեսպան Միրհամզա Էֆենդիևին՝ նշելով, որ նա արժանի չէ իր զբաղեցրած պաշտոնին, քանի որ ժամանակին դեմ էր արտահայտվել Ադրբեջանի պետական անկախությանը:










