Հաքերը, մոսկովյան բանկ աշխատանքի անցնելով, իր հաշվին է փոխանցել 2 մլն ռուբլի ու փախել

14:46 • 31.10.13

Ռուս իրավապահները ձերբակալել են երիտասարդ ծրագրավորողի, որն աշխատելով բանկերից մեկում ընդամենը երկու շաբաթ՝ վարկային կազմակերպության հաշիվներից իր հաշվին է փոխանցել 2 միլիոն ռուբլի ու փախուստի դիմել, գրում է ria.ru-ն:

 

Երիտասարդ ծրագրավորողը հաջող պրակտիկայից հետո աշխատանքի էր անցել Մոսկվայի բանկերից մեկում: Ընդամենը երկու շաբաթ աշխատելով բանկում՝ երիտասարդը սկսել է չգալ աշխատանքի, որոշ ժամանակ անց, օգտվելով ինտերնետային բանքինգից, նա արդեն իր հաշվին էր փոխանցել խոշոր գումար:

 

ՌԴ ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ մեկ շաբաթվա ընթացքում հաքերը երկու միլիոն ռուբլի է յուրացրել: Խարդախությունից հետո նա հեռացել է Էլիստա, փոխել իր անձնագիրը և ապրել իր բարեկամների սեփական տանը:

 

Նշվում է, որ ոստիկանությունը հանցագործի մոտից առգրավել է համակարգչային տեխնիկան, որի միջոցով նա յուրացնում էր ֆինանսական միջոցները, ինչպես նաև գողացված փողերով համացանցով ձեռք բերված ապրանքների մի մասը: