Հնդկաստանում բռնաբարության զոհը դատարանից խնդրել է անձամբ պատժել հանցագործներին

18:15 • 31.10.13

Հնդիկ ուսանողուհին, ով խմբակային բռնաբարության զոհ է դարձել, դիմել է դատավորին՝ խնդրելով, որ իրեն թույլ տան ծեծել հանցագործներին։ Նման խնդրանք հրաշքով ողջ մնացած տուժածը ներկայացրել է իր գործով առաջին դատական լսման ժամանակ, հայտնում է pravda.ru-ն։

 

Դատարանը մերժել է 19-ամյա աղջկա խնդրանքը, սակայն, ըստ տեղական ԶԼՄ-ների, յուրաքանչյուր նոր դեպքի հետ ավելի է դժվարանում ետ պահել տուժածներին և նրանց հարազատներին նման քայլերից։