Հնդկաստանում սկսվել են աշխարհի ամենաբարձր արձանի կառուցման աշխատանքները
Հնդկաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Նարենդրա Մոդին, որը հաջորդ տարի մտադիր է պայքարել երկրի վարչապետի պաշտոնի համար, պաշտոնապես հայտարարել է աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին, հաղորդում է BBC-ն:
Երկրի սահմանադրության հեղինակներից մեկի՝ ազգային հերոս Սարդար Պատելի արձանը տեղադրվելու է Գուջարաթ նահանգում գտնվող կղզում, որի գլխավոր նախարարը Մոդին է:
Արձանի բարձրությունը պետք է լինի 182 մետր, ինչը կրկնակի բարձր է Նյու Յորքի Ազատության արձանից:
Լրագրողների խոսքերով՝ ընդդիմության կողմից ֆինանսավորվող հավակնոտ ծրագիրը դիտարկվում է որպես մարտահրավեր՝ նետված իշխող Հնդկական ազգային կոնգրեսին, որի անդամ էր Սարդար Պատելը:
Աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման գաղափարը հաճախ քննադատում են թանկության համար. աշխատանքների արժեքը գնահատվում է մոտ 340 միլիոն դոլար:










