Իտալիայում երեխաներ առևանգելու համար ձերբակալել են օլիմպիական չեմպիոնուհուն
Իտալական ոստիկանությունը ձերբակալել է երեխաներ գողացող խմբի, որը բաղկացած է նախկին հատուկ ջոկատայիններից: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով, ձերբակալվածների թվում է 50-ամյա ուկրաինացի Լարիսա Մոսկալենկոն, ով նաև՝ առագաստային սպորտի օլիմպիական մեդալակիր է:
Իրավապահ մարմինները ձերբակալել են 7 մարդու՝ 3 իտալացու, 2 նորվեգացու և 2 շվեդի: Ըստ ոստիկանության տվյալների՝ ուկրաինուհին հանցագործներին նավ էր տրամադրում՝ երեխաներին փոխադրելու համար:
Ըստ գործակալության տվյալների՝ հանցավոր խմբի անդամները գողանում էին բաժանված զույգերի երեխաներին՝ ծնողներից մեկի պահանջով: Սակայն Gazzetta del sud թերթը նաև նշում է, որ նրանք երեխաներին գողանում էին՝ փրկագին ստանալու համար:










