ԱՄՆ-ն խախտում է անմեղության կանխավարկածի սկզբունքը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լեպսի հետ կապված իրավիճակի մասին

23:10 • 31.10.13

ՌԴ Արտգործնախարարության՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով լիազոր հանձնակատար Կոնստանտին Դոլգովը, մեկնաբանելով ռուս երգիչ Գրիգորի Լեպսի հետ կապված իրավիճակը, այն համարում է անընդունելի, քանի որ ԱՄՆ-ն, պիտակավորելով երգչին, խախտում է անմեղության կանխավարկածի սկզբունքը:


РИА Новости-ն մեջբերում է հանձնակատարի խոսքը, ով կարծում է, որ ամերիկյան իշխանություններն այս հարցի շուրջ պետք է մանրամասն բացատրություն տան ԱԳՆ-ին:


ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ԱՄՆ-ին՝ դադարեցնել կիրառել իր ազգային օրենսդրությունը երկրի սահմաններից դուրս:
 

Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում տարածված լուրերին՝ ԱՄՆ-ի կողմից Գրիգորի Լեպսին «հետխորհրդային մաֆիայի» ներկայացուցիչների ցուցակում ընդգրկելու մասին, արձագանքել է նաև երգիչը: