Մեքսիկայի նախագահը կալանավորներին ազատ արձակելու իրավունք է ստացել

09:06 • 31.10.13

Մեքսիկայում ուժի մեջ են մտնում երկրի Քրեական օրենսգրքում արված փոփոխությունները, որոնք Մեքսիկայի նախագահին հնարավորություն են տալիս հետաձգել կալանավորների պատժի կրումը կամ ընդհանրապես չեղարկել այն, գրում է Взгляд-ը:

 

Նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն արդեն հայտարարել է, որ առաջին հերթին կօգտվի նոր հնարավորությունից, որպեսզի ազատ արձակի ուսուցիչ Ալբերտո Պատիշտանին, որն իր դեմ ոչ ակնհայտ ապացույցներով դատապարտվել է 60 տարվա ազատազրկման յոթ ոստիկանի սպանության համար:

 

Պատիշտանն արդեն բանտում է անցկացրել 13 տարի, բայց միշտ պնդել է իր անմեղությունը: