Նյու Յորքն արգելել է ծխախոտի վաճառքը 21-ից ցածր տարիքի անձանց

13:12 • 31.10.13

Նյու Յորքի քաղաքային խորհուրդը (ԱՄՆ) կողմ է քվեարկել տարիքի բարձրացմանը, որից սկսած թույլատրվում է ծխախոտ վաճառել, հայտնում է Interfax-ը:

 

Ըստ այդմ` նախկին 18-ի փոխարեն այժմ ծխախոտ կարելի է վաճառել այն մարդկանց, ում 21 տարին լրացել է:
Այս սահմանափակումը վերաբերում է նաև էլեկտրոնային ծխախոտին ևս:


ԱՄՆ-ի տարածքում ծխախոտ գնել թույլատրվում է հիմնականում 18 տարեկանից: Որոշ նահանգներում այդ տարիքը 19 է: