Փարիզում Շոկոլադի սրահ է բացվել (լուսանկարներ)

12:05 • 31.10.13

Փարիզի հարավային արվարձանում՝ Ցուցադրությունների պալատում, բացվել է հայտնի Շոկոլադի սրահը։ Առաջին իսկ օրն այցելել են տասնյակ հազարավոր մարդիկ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


Ցուցադրության հենց սկզբում, իսկ այն զբաղեցնում է 20 հազ. քմ, այցելուներին դիմավորում է իրական հրաշք՝ հսկայական շոկոլադե ինքնաթիռ։ Ոչ այնքան հեռվում կանգնեցված են շոկոլադե արձաններ, իսկ աֆրիկյան երկրներից մեկը նույնիսկ սև շոկոլադից բաոբաբ է պատրաստել, հավանաբար նրանց համար, ովքեր վստահ են, որ կոնֆետները ծառերի վրա են աճում։


Անհավանական իրարանցում է ստեղծել, ինչպես և նախորդ տարիներին, ամբողջությամբ կամ մասամբ շոկոլադից պատրաստված զգեստների ցուցադրությունը։
 

 

Фото  EPA/YOAN VALAТ


Фото  EPA/YOAN VALAТ


Фото ИТАР-ТАСС/Михаил Тимофеев


Фото ИТАР-ТАСС/Михаил Тимофеев


Фото ИТАР-ТАСС/Михаил Тимофеев


Фото ИТАР-ТАСС/Михаил Тимофеев


Фото  EPA/YOAN VALAТ

Фото  EPA/YOAN VALAТ