ՌԴ-ում նախկին ոստիկանը մեղադրվում է 24 կանանց սպանության մեջ

20:57 • 31.10.13

ՌԴ Իրկուտսկի շրջանի ոստիկանության նախկին աշխատակիցը մեղադրվում է կանանց վրա կատարած մի շարք սերիական հարձակումների մեջ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ ՌԴ Հետաքննչական հանձնաժողովի ներկայացուցչին հղումով:


«ՌԴ Հետաքննչական հանձնաժողովի՝ Սիբիրի դաշնային շրջանի վարչության կողմից գործ է հարուցվել 1994-2000 թվականներին Անգարսկ քաղաքում կատարված՝ կանանց սպանությունների հարցով: Այս գործով մեղադրանք է հարուցվել Իրկուտսկի շրջանի բնակիչ Միխայիլ Պոպկովի նկատմամբ», - հայտնել է աղբյուրը:


Հետաքննչական հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ հետագայում հայտնաբերված ապացույցները մատնանշում են Պոպկովի ներգրավվածությունը 24 կանանց առևանգման և սպանության գործում: