ՌԴ պատգամավորներն առաջարկում են պետական հիմնը տպել անձնագրերում
Ռուսաստանի Լիբերալ- դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Միխայիլ Դեգտյարովը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին նամակ է գրել՝ առաջարկելով փոփոխել ներքին և արտասահմանյան անձնագրերի դիզայնը՝ դրանց էջերում տեղադրելով հիմնը և տեղեկություն Կիևյան Ռուսիայի, Ռուսական կայսրության, ԽՍՀՄ-ի և ժամանակակից Ռուսաստանի մասին՝ ռուսների հայրենասիրական դաստիարակության համար, գրում է РИА Новости-ն։
Մասնավորապես, նոր անձնագրերում առաջարկվում է տեղադրել պետական հիմնի տեքստը, Ռուսաստանում տարբեր դարաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունների կամ տարբեր քաղաքների գրաֆիկական պատկերներ, ինչպես նաև Ռուսաստանի և ռուս ազգի մասին հայտնի մարդկանց արտահայտությունները։










