Սնոուդենն աշխատանքի է անցել Ռուսաստանում
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն աշխատանքի է անցել, գրում է lenta.ru-ն: Նա զբաղվելու է Ռուսաստանի ոչ պետական ինտերնետ պորտալներից մեկի սպասարկմամբ: Այդ մասին, ինչպես նշվում է Russia Today հեռուստաընկերության Twitter-ի էջում, պատմել է Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան:
Թե կոնկրետ որ կայքի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ Սնոուդենին աշխատանքի էր հրավիրել Պավել Դուրովը: ВКонтакте-ի հիմնադիրը հատուկ ծառայությունների նախկին աշխատակցին առաջարկել էր զբաղվել սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությամբ:
Սնոուդենը, որը հայտնի է դարձել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մասին բացահայտումներով, Ռուսաստանում է գտնվում 2013 թվականի հունիսից:










