Երևանի աղբահանությամբ կզբաղվեն միջազգային կազմակերպությունները

19:50 • 31.10.13

Մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքներ իրականացնելու համար հայտարարված մրցույթը կայացել է, և միջազգային երկու կազմակերպություններ արդեն հաղթող են ճանաչվել: Այս մասին Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 31-ին գումարված նիստում ծավալված հարցուպատասխանին ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Ըստ պայմանագրի՝ այդ կազմակերպությունները 2014 թվականի ապրիլի 1-ից կսկսեն իրականացնել մայրաքաղաքի սանմաքրման ու աղբահանության աշխատանքները: Արդեն եկող գարնանը կհայտարարվի նաև աղբի վերամշակման գործարանի կառուցման և շահագործման միջազգային մրցույթ: