ԱՄՆ-ն հավաստիացրել է, որ չի գաղտնալսում ՄԱԿ-ին
ՄԱԿ-ը հաղորդում է, որ կազմակերպությունը երաշխիքներ է ստացել ամերիկյան հետախուզությունից, որ կառույցը չի գաղտնալսվում և չի գաղտնալսվելու ապագայում։
Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, ամերիկյան իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։
Ավելի վաղ գերմանական ամսագրում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունն անցյալ տարի կոտրել է ՄԱԿ-ի գաղտնաբառերը և գաղտնի տեղեկատվություն ստացել։










