Անգլիացին խեղդվել է յոգայով զբաղվելու ժամանակ
Յոգայի սիրահարը խեղդվել է Քորնուելում՝ փորձելով հասնել ֆիզիկական վիճակի բարձրագույն կետի, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Irish Independent-ին:
27-ամյա Լյուկ Մոնրոուզի մարմինը ոստիկանությունը հայտնաբերել է քարհանքում, որը գտնվում է Քորնուելում:
Ինչպես պարզել են քննիչները, երիտասարդը ցանկացել է հասնել բարձրակետի և ստանալ «մահվանը մոտ գտնվելու փորձառություն»:
Ջրի մեջ սուզվելու ժամանակ նա նախատեսել էր «բացահայտել հետմահու կյանքի գաղտնիքները»:










