Ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր
Shamshyan.com-ը տեղեկանցում է, որ երեկ` հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 23:30-ի սահմաներում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում` Մաստարա –Լանջիկ ճանապարհին, բախվել են BMW մակնիշի 25 ՕՍ 662 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 35 TO 382 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Թալինի բժշկական կենտրոն, իսկ 2 հոգու` Գյումրիի հիվանդանոց: Թալինի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է:
Վթարի հետևանքով Mercedes G 500-ը կողաշրջվել է, իսկ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու Թալինի հրշեջ փրկարարները:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ:










