Աթենքում սպանել են աջ ծայրահեղական կուսակցության 2 անդամների
Աթենքում սպանվել են աջ ծայրահեղական «Ոսկե արշալույս» կուսակցության 2 անդամներ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել կուսակցության գրասենյակի մոտ: 2 անհայտ մարդ մոտոցիկլով ոտեցել են կուսակցության անդամներին և կրակել նրանց վրա:
Միջադեպի արդյունքում տուժել է 2 երիտասարդ, իսկ 1-ը տեղափոխվել է հիվանդանոց:
«Ոսկե արշալույս» կուսակցությունը ներկայացնող Իլիաս Կասիդիարիսը հայտարարել է, որ կատարվածում մեղավոր են Հունաստանի իշխանությունները:










