Բակո Սահակյանն ընդունել է բելգիահայ բարերար Անդրե Գյումուշջյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է բելգիահայ բարերար Անդրե Գյումուշջյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանը ողջունել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը մասնակցելու բարերարի պատրաստակամությունը` ընդգծելով, որ Սփյուռքի ներգրավումը Արցախի զորացման գործին կարևոր է երկրում բիզնես կուլտուրայի զարգացման և առաջատար մոտեցումների կիրառման տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:










