Բաքվի թունելում նռնակ է հայտնաբերվել

09:50 • 01.11.13

Գիշերը Բաքվի Նարիմանովյան շրջանի թունելներից մեկում մարտական նռնակ է հայտնաբերվել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Նռնակի հետ տուփում նաև կանացի երկարաճիտ կոշիկներ են եղել, որն անհայտ անձը թողել է ավտոմեքենաների երթևեկելի մասում։

 

Դեպքի վայր են ժամանել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ու ոստիկանները։

Փրկարարները զննել են դեպքի վայրը, սակայն պայթյունի սպառնալիք չի եղել։ Հայտնաբերված նռնակը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին։