Թուրքիայում գանձ որոնելու համար հայկական եկեղեցու տակը փորած 6 մարդ ձերբակալվել է ու ազատ արձակվել

14:48 • 01.11.13

Թուրքիայի Սաքարիա շրջանում գտնվող հին հայկական եկեղեցում առանց թույլտվության գանձ որոնող 6 մարդ է ձերբակալվել, տեղեկացնում է Haberler կայքը։

 

Սաքարիայի ժանդարմերիան ահազանգ է ստացել, որ Աքընջըլար գյուղում գտնվող եկեղեցու շրջակայքում անհայտ անձինք փոսեր են փորում։


Անվտանգության ուժերը եկեղեցու մոտ փորված փոսերում գանձ որոնող 6 մարդու են ձերբակալել։ Հայտնաբերվել են նաև նրանց գործիքները։


Ուշագրավ է, որ ձերբակալված կասկածյալները դատարանի դահլիճից ազատ են արձակվել։