Ռուսաստանը 2 մլն դոլար կհատկացնի սիրիական քիմիական զենքի ոչնչացման համար

10:37 • 01.11.13

Ռուսաստանը մոտ 2 մլն դոլար գումար կհատկացնի սիրիական քիմիական զենքի ոչնչացման համար, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

 

Մոսկվան Սիրիա կուղարկի ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի զինվորականների, որոնք այլ երկրների իրենց գործընկերների հետ կապահովեն սիրիական քիմզենքի հանգիստ ոչնչացումը:

 

Դրանից բացի, Ռուսաստանը կարող է փոխադրամիջոցներ տրամադրել սիրական զինանոցը դուրս բերելու համար:
Իրենց տարածք սիրիական քիմիական զենքը դուրս բերելուց հրաժարվել են Թուրքիան, Նորվեգիան, Ռուսաստանը, Հորդանանը:


Երեկ ոչնչացվել է Սիրիայում քիմիական զենքի արտադրության ամբողջ տեխնիկան, զենքի վերացման գործընթացը նախատեսվում է սկսել Ալբանիայում: