Հյուսիսային Օսիայում հակաահաբեկչական ռեժիմ է սահմանվել

11:25 • 01.11.13

Ուրբաթ օրը հակաահաբեկչական պայքարի ռեժիմ է սահմանվել Հյուսիսային Օսիայի Մոզդոկի շրջանի Պրեդգորնոյե բնակավայրում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն` վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայության հայտարարությունը:

 

Նշված է, որ ռեժիմը սահմանվել է ահաբեկչական գործողություններ կանխելու, դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու և կենսականորեն կարևոր օբյեկտների, անձի, հասարակության ու պետության շահերը պաշտպանելու նպատակով:

 

Ըստ այդմ` նշված շրջանում մի շարք սահմանափակումներ կգործեն: Ուժայինները քաղաքացիներին կոչ են արել հանգստություն պահպանել, թույլ չտալ խուճապ, անկարգություններ, ինչպես նաև` չխանգարել իրավապահ մարմինների գործողություններին: