Եգիպտոսի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար

19:45 • 01.11.13

Եգիպտացի ոստիկաններն Ալեքսանդրիայում արցունքաբեր գազ են կիրառել նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցող բախումների մասնակիցներին ցրելու համար: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ Associated Press-ին հղումով:


Մուրսիի կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել նաև Կահիրեում: Նրանք բողոքում են պետության նախկին ղեկավարի նկատմամբ կատարվող դատական գործընթացի դեմ՝ այն «կեղծարարություն» անվանելով:


Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ՝ Մուրսիի դեմ գործով լսումները նշանակված են նոյեմբերի 4-ին: «Մուսուլման եղբայրներ» շարժման մասնակիցները Մուրսիի կողմնակիցներին կոչ են արել ամենօրյա ակցիաներ կազմակերպել՝ սկսած ուրբաթ օրվանից մինչ երկուշաբթի: