Դաշույններով զինված անհայտ անձը ներխուժել է ՀԱԿ գրասենյակ
Զինված անձը՝ երկու դաշույններով ներխուժել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գրասենյակ: Այս մասին հաղորդում է Ilur.am –ը։
Դեպքի կապակցությամբ ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է.«Այսօր, 12:00-12:30-ի միջակայքում, Կոնգրեսի գրասենյակ է ներխուժել մի քաղաքացի, ով ձեռքերին ունենալով երկու դաշույններ՝ սպառնալիքներ է տեղացել Կոնգրեսի ղեկավարության հասցեին, այնուհետև դիմել փախուստի»:
Ըստ խոսնակի՝ ոչ ոք չի տուժել:
Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ստացել են ահազանգ՝ հանգամանքները ճշտվում են:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։










