Գերմանիան առաջինը Եվրոպայում կկիրառի «անորոշ սեռ» տերմինը

10:09 • 01.11.13

Գերմանիան կդառնա Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ կթույլատրվի երեխաների գրանցման ժամանակ իգական կամ արականի փոխարեն նշել «անորոշ» սեռ, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Հերմաֆրոդիտ ծնված երեխաների ծնողներն իրավունք կունենան ծննդյան վկայականներում «X» նշան դնել «F» կամ «M» գրառումների փոխարեն, ինչը ենթադրում է անորոշ սեռ։

 

Նման որոշման նպատակն այն է, որպեսզի հերմաֆրոդիտ ծնված երեխաների ծնողները հափշտապ վիրահատության չդիմեն՝ իրենց զավակների սեռը պարզելու համար։

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխարհում ամեն 2 հազար նորածիններից 1-ը հերմաֆրոդիտ է ծնվում։