Ճապոնացի պատգամավորը կայսերը նամակ է հանձնել՝ առաջացնելով հասարակության ցասումը

16:13 • 01.11.13

Ճապոնացի օրենսդիրներից մեկը խախտել է կայսերական ընտանիքի անդամների հետ քաղաքական հարցերը չքննարկելու տաբուն՝ դրանով առաջացնելով հանրության զայրույթը, հայտնում է Russia Today-ը։

 

Պատգամավոր Տարո Յամամոտոն նամակ է հղել Ակիհիտո կայսերը, որում իր մտահոգությունն է հայտնել վթարված «Ֆուկուսիմա - 1» ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իր նամակում օրենսդիրն ահազանգել է, որ ատոմակայանի ճառագայթումն ազդում է երեխաների առողջության ու շրջակա միջավայրի վրա։

 

Յամամոտոն նամակը հանձնել է Ակիհիտոյին «Հանդիպումների պալատում» կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ։

 

«Ես ուզում էի, որ կայսրն իմանար ճառագայթման ենթարկված երեխաների մասին։ Եթե այս վիճակը շարունակվի, ապա ազգի առողջությունը վտանգի տակ կհայտնվի»,-ասել է Յամամոտոն։

 

Սակայն հանրությանը դուր չի եկել քաղաքական գործչի պահվածքը, քանի որ Ճապոնիայում ընդունված չէ կայսերական ընտանիքին ներքաշել քաղաքական հարցերի քննարկման մեջ։ Իսկ որոշ չինովնիկներ էլ կոչ են անում Յամամոտոյին հեռանալ խորհրդարանից՝ «չափն անցնելու համար»։