Նախկին ֆուտբոլիստ Կալաձեն հերքել է Վրաստանի վարչապետի պաշտոնին նրա հնարավոր նշանակման մասին լուրը

09:34 • 01.11.13

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն հերքել է ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրությունները երկրի վարչապետի պաշտոնին իր հնարավոր նշանակման մասին, հաղորդում է «Грузия Online»-ը:


Վարչապետի պաշտոնի թեկնածուի անունը Բիձինա Իվանիշվիլին խոստացել է հայտնել շաբաթ օրը:


«Խորհուրդը («Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհուրդը) հավաքվում է ուրբաթ օրը, և արդեն շաբաթ օրը, կարծում եմ, բոլորին հայտնի կդառնա, թե ով է դառնալու վարչապետ: Ես ինձ բացառում եմ, ես շատ լուրջ պաշտոն ունեմ և պարտականություններ: Եթե նոր վարչապետը ցանկանա ինձ հետ աշխատել, ես ամեն ինչ կանեմ իմ երկրի և ժողովրդի համար: Ես միշտ կլինեմ այնտեղ, որտեղ դա հարկավոր կլինի իմ թիմի, ժողովրդի, երկրի համար»,- լրագրողներին հայտնել է Կալաձեն: