Լոս Անջելեսի օդանավակայանը փակվել է կրակոցների պատճառով
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում դադարեցվել են աշխատանքները: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ անհայտ անձը օդանավակայանի տարածքում կրակ է բացել հրացանից, որից հետո տարհանվել են երկրորդ և երրորդ տերմինալները:
Վիրավորների թվի մասին հակասական տեղեկություններ են ստացվում: CBSLA տեղական հեռուստաալիքի տվյալներով՝ կրակ բացող անձը ևս վիրավորվել է, և նրան ձերբակալել են:
Դեպի օդանավակայան տանող ճանապարհները փակվել են, իսկ թռիչքները՝ հետաձգվել: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20:30-ին: Ականատեսների խոսքով՝ անհայտ անձը շուրջ 15 կրակոց է արձակել:










