Եթե Սաակաշվիլին ինչ-որ ապագա ունի, ապա դա պետք է վճռի ժողովուրդը. Մարգվելաշվիլի

14:06 • 01.11.13

Եթե Միխեիլ Սաակաշվիլին ինչ-որ ապագա ունի, ապա դա պետք է որոշի ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է Վրաստանում հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին։

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, խոսելով ընդդիմության մասին՝ նորընտիր նախագահը նշել է, որ ընդդիմության դերը որոշվում է այնքանով, թե որքան հեղինակություն ունի այն երկրում։

 

«Համապատասխանաբար, Վրաստանը երկիր է, որտեղ եվրոպական ժողովրդավարական արժեքներն են գործում։ Հնարավոր չէ, որ Վրաստանում մեկ կուսակցություն լինի։ Վրաստանում պետք է լինեն բազմաթիվ կուսակցություններ, դա պետք է լինի ժողովրդավարական գործընթաց։ Եվ այդ դաշտում պետք է լինեն ազգային շարժումներ կամ այլ կուսակցություններ։ Դա որոշում է վրաց ժողովուրդը»,-ասել է նա։

 

Մարգվելաշվիլիի խոսքով՝ գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական կերպար է, և այդ կերպարի ազդեցությունը քաղաքական զարգացումների վրա որոշում են ոչ թե նախագահները, այլ ժողովուրդը։
 

«Եթե Սաակաշվիլին ապագա ունի, ապա դա պետք է որոշի ժողովուրդը։ Անկեղծ ասած՝ ես, նայելով այս իրավիճակին և նրա քաղաքական անցյալին, հեղինակություն չեմ տեսնում։ Սակայն դա որոշում է ոչ թե նախագահը, այլ ժողովուրդը»,-ասել է Մարգվելաշվիլին։