Մեդվեդևն ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնալսումները «ցինիկ» է որակել
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության գործողությունները՝ մի շարք ղեկավարների գաղտնալսելու վերաբերյալ, «բացարձակ ցինիկ» է որակել, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ Reuters-ին հղումով։
Նա նշել է, թե բոլորն են հասկանում, որ օտար երկրների առաջնորդների գործունեության հանդեպ հետաքրքրություն կա և հենց դրա համար են անվտանգության ծառայությունները, բայց դա չպետք է արվի ցինիկ կերպով։
«Առհասարակ, երբ քեզ լրտեսում են, հաճելի չէ, և կարևոր չէ, թե որքանով է օբյեկտիվ այն։ Այդ պատճառով էլ առաջնորդները նեղացել են, և ես նրանց հասկանում եմ»,-ասել է Մեդվեդևը։
ՌԴ վարչապետը նշել է, թե խոսակցություններ կան, որ իր հեռախոսն էլ են փորձել գաղտնալսել, երբ նա դեռևս ՌԴ նախագահն էր։










