Մոսկվայում Mercedes-Benz Fashion Week-ն ավարտվել է Վյաչեսլավ Զայզևի մեծարմամբ
Մոսկվայում Mercedes-Benz Fashion Week 27-րդ նորաձևության շաբաթն ավարտվել է Վյաչեսլավ Զայցևի և նրա աշակերտների հավաքածուների ցուցադրությամբ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Վերջին օրն իրենց հավաքածուներն են ներկայացրել Զայցևի աշակերտները՝ դիզայներ Նիկոլայ Կիվիրժիկը և «Бункер Z» ստեղծագործական միությունը, որում ընդգրկված են մոդելավորողներ Անաստասյա Վերեշչագինան, Եկատերինա Իլյուխինան և Օլգա Կիսիլենկոն։
Մոդելավորողը, ով 2013թ. նշել է իր 75-ամյակը, հոկտեմբերի 26-ին բացել էր նաև Նորաձևության շաբաթվա հիմնական ծրագիրը։
Վեց օրերի ընթացքում ոչ միայն մշտական մասնակիցները, այլև արտասահմանցի դիզայներները ներկայացրել են իրենց գարուն-ամառ հավաքածուները։










