Նացիստն ու հրեան՝ կողք կողքի. Գեստապոյի նախկին ղեկավարը թաղված է հրեական գերեզմանատանը

09:06 • 01.11.13

Գերմանիայի նացիստական գաղտնի ոստիկանության Գեստապոյի նախկին ղեկավար Հենրիխ Մյուլերի դին թաղված է հրեական գերեզմանատանը՝ Բեռլինի կենտրոնում, հայտնում է Euromag-ը՝ մանրամասնելով, որ սկանդալային բացահայտումն արել է Der Spiegel հանդեսը։


Պարբերականի մասնագետները, ուսումնասիրելով բազմաթիվ արխիվային նյութեր, հանգել են եզրակացության, որ 1945թ. Մյուլերը թաղվել է բեռլինյան Միտե շրջանի հրեական գերեզմանատանը։


Ավելի վաղ շրջանառվում էր այն վարկածը, որ Գեստապոյի ղեկավարին թաղել են Բեռլինի կայազորային գերեզմանատանը, սակայն 1963թ մասնագետներն արտաշիրիմում են իրականացրել ու չեն հայտնաբերել Մյուլերի դիակի մնացորդները։