Ֆեյսբուքյան լուսանկարը կարող է օգնել՝ բացահայտելու ֆուտբոլիստին սպանողներին

19:05 • 01.11.13

Համացանցում հայտնվել է սիրողական տեսախցիկով արված մի լուսանկար, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր բրազիլացի նախկին հայտնի ֆուտբոլիստ Ժոաո Ռոդրիգո Սիլվա Սանտոսը՝ իր դաժան մահվանից ոչ տևական ժամանակ առաջ, հայտնում է eurosport.ru-ն:

 

2013 թ. օգոստոսին թվագրված լուսանկարում երևում են երեք անձիք, որոնք հնարավոր է հենց ֆուտբոլիստին սպանող մարդիկ են: Նրանց ֆիքսել են Սանտոսին պատկանող խանութի գաղտնատեսախցիկները՝ հաստատության կողոպուտից հետո: Լուսանկարի մեկնաբանություններում, նախկին ֆուտբոլիստը գրառել է հետևյալը. «Խնդրում եմ, օգնեք ինձ՝ գտնելու այս գողերին, նրանք կողոպտել են իմ խանութը. 13.08.2013 ժամկետում. Կապվեք ինձ հետ, եթե նրանց ճանաչեցիք»:

 

Հատկանշական է, որ ոստիկանությունը պարզել է, որ օրերս գազանաբար սպանված ու գլխատված ֆուտբոլիստին առևանգողները եղել են երեքը, որոնք ավելի ուշ, բրազիլացուն սպանելուց հետո՝ նրա գլուխն ուղարկել են վերջինիս կնոջը, ով ոստիկան է: Ենթադրվում է, որ տեղի մաֆիան ներկայացնող հանցագործների արարքը պայմանավորված է Սանտոսի կնոջ մասնագիտական գործունեությամբ, որոնք ֆուտբոլիստի սպանության միջոցով ցանկանում են ահաբեկել նրա կնոջը: