ԱՄՆ-ում արդեն կարելի է թռչել` առանց էլեկտրոնային սարքերն օդանավում անջատելու անհրաժեշտության

10:49 • 01.11.13

ԱՄՆ-ում հնարավոր է օդանավով ճամփորդել` առանց էլեկտրոնային սարքերն անջատելու անհրաժեշտության, ինչը պարտադիր է թռիչքների ժամանակ, հայտնում է HTB-ն:

 

Delta ավիաընկերության ուղևորները դա կարող են անել արդեն այսօրվանից. մասնավորապես՝ նրանք ստիպված չեն լինի վայրէջքի և թռիչքի ժամանակ անջատել իրենց բջջայինները կամ պլանշետները:

 

Բանն այն է, որ Ամերիկյան քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը որոշել է` այդ սարքերը չեն ազդում օդանավերի համակարգերի աշխատանքի վրա, ինչպես ընդունված է կարծել:

 

Միակ վերապահումն այն է, որ սմարթֆոնները պետք է բերվեն թռիչքային ռեժիմի` պետք է անջատվեն բջջային մոդուլները:

Կառույցից հայտնել են, որ եթե ուղևորների սարքերն իրենց ճառագայթմամբ խանգարեն թռիչքներին, ապա նրանց առանձին կխնդրեն անջատել դրանք, սակայն դա հավանական է 1% տոկոսով:

Նոր կանոններն ամերիկյան ավիաընկերությունների համար կգործեն այս տարվա վերջից: