Օբաման հրահանգել է դադարեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գաղտնալսումը

09:25 • 01.11.13

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրահանգել է Ազգային անվտանգության գործակալությանը դադարեցնել գաղտնալսումն Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի շտաբ-բնակարաններում, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով անանուն աղբյուր:

 

Ըստ այդմ` նշված կառույցներում լրտեսումը դադարեցվել է հոկտեմբերի սկզբին` գրեթե նույն ժամանակ, ինչ Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի տարածքում:

 

Սպիտակ տունն առայժմ չի արձագանքել մեղադրանքներին, սակայն ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՀ-ի և ՀԲ-ի գաղտնալսում չի իրականացվում: Նա, սակայն, հրաժարվել է նշել` նախկինում իրականացվել է, թե ոչ:

 

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակումներից հետո Ազգային անվտանգության գործակալությունը ստիպված է եղել վերանայել իր գործունեությունը. մասնավորապես` ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է ԱԱԳ-ի գործունեության սահմանափակման ծրագիրը: