«Միսս Տիեզերք» մրցույթի բարեգործական աճուրդը գրեթե 7 մլն ռուբլի է հավաքել (լուսանկարներ)

11:00 • 01.11.13

«Նվիրիր կյանք» հիմնադրամի օգտին անցկացված բարեգործական աճուրդը, որը կայացել է Մոսկվայում «Միսս Տիեզերք» մրցույթի շրջանակում, հավաքել է 6.8 մլն ռուբլի։ Այս մասին նշում են միջոցառման կազմակերպիչները։

 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ազգային նվերների աճուրդը «Միսս Տիեզերք» մրցույթի հին ավանդույթներից է։ Յուրաքանչյուր մասնակից վաճառքի համար ներկայացրել է մի իր, որը բնութագրում է իր երկիրը՝ զարդեր, դիմակներ, ճենապակի և այլն։

 

Աճուրդից ստացված միջոցները կփոխանցվեն օնկոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաների օգնության «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որը հիմնվել է 2006-ին դերասանուհիներ Դինա Կորզունի և Չուլպան Խամատովայի կողմից։

 

Ընդհանուր առմամբ, վաճառքի է հանվել 87 նմուշ (մասնակիցների թվով), ինչպես նաև լրացուցիչ նմուշներ կազմակերպիչներից, սակայն վաճառվել է միայն 14 իր։ Ամենաթանկը՝ «Ագալարով Էսթեյթ» գոլֆ ակումբի անդամակցությունը, վաճառվել է 75.000 դոլարով։

Благотворительный аукцион Мисс Вселенная–2013

Благотворительный аукцион в пользу фонда

Арас Агаларов, Чулпан Хаматова, Дина Корзун и Эмин Агаларов

Арас и Эмин Агаларовы

Михаил и Лили Идовы

Чулпан Хаматова, Оливия Кульпо и Дина Корзун

Игорь Верник

Благотворительный аукцион в пользу фонда

Алексей Гарбер и Эмин Агаларов