Մոնրեալում ձերբակալել են դդումների մեջ թմրանյութ տեղափոխող կնոջ

08:58 • 01.11.13

Մոնրեալի օդանավակայանում հոկտեմբերի 31-ին՝ Հելոուինի տոնակատարության օրը, ձերբակալել են մի կնոջ, որը թմրանյութով լցված դդումներ էր տեղափոխում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:


Կանադայի սահմանային ծառայությունների վարչության ներկայացուցչի խոսքերով՝ օդանավակայանի աշխատակիցները ուշադրություն են դարձրել երեք դդումների վրա, որոնք կինը տեղափոխում էր իր ուղեբեռում:

Դդումները նրանց շատ ծանր են թվացել, և նրանք որոշել են դրանք ստուգել ռենտգենյան սարքով: Դդումների ներսում կոկաինի փաթեթներ են հայտնաբերվել՝ ընդհանուր երկու կիլոգրամ քաշով:

Դրանից անմիջապես հետո ոստիկանները ձերբակալել են կնոջը: 26-ամյա Խերես Փարիասին մեղադրանք է առաջադրվել երկիր թմրանյութ ներմուծելու և պահելու մեջ: Նրան սպառնում է մինչև երկու տարի ազատազրկում: