Երևանի Մոսկովյան փողոցում վրաերթի են ենթարկել 29-ամյա երիտասարդի

10:30 • 01.11.13

«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 31-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Մոսկովյան փողոցում` Թումանյանի արձանի մոտ, վրաերթի է ենթարկել 29-ամյա երիտասարդի։


Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց, որտեղից էլ «Էրեբունի» Բ/Կ:


Կատարվում է քննություն: