Սնոուդենն արդեն ռուսերեն է խոսում
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն արդեն ռուսերեն է խոսում։
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան։
Նա նաև նշել է, որ ԿՀՎ նախկին աշխատակիցը չի բարձրաձայնում տվյալները, որոնք ունի ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեության վերաբերյալ։
Կուչերենան նաև հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գաղտնալսման վերաբերյալ ցուցմունք տալով Սնոուդենն ինքն իրեն չի վնասի և չի խախտի որևէ պայմանավորվածություն։
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը, ով ԱՄՆ հատուկ ծառայությունների մասին սկանդալային տեղեկատվություններ էր հաղորդել, այժմ քաղաքական ապաստան է ստացել ՌԴ-ում և բնակվում է այնտեղ։










