Ոստիկանությունը տեսագրություն է հայտնաբերել, որտեղ Տորոնտոյի քաղաքապետը թմրանյութ է օգտագործում

09:19 • 01.11.13

 Կանադայի ոստիկանությունը տեսագրություն է հայտնաբերել, որտեղ Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը թմրանյութ է օգտագործում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:

 

Ոստիկանապետ Բիլ Բլերը չի հաղորդել, թե ինչ է պարունակում տեսագրությունը, սակայն նշել է, որ այնտեղ երևում է «հենց այն, ինչ նրանք որոնում էին»:


Ռոբ Ֆորդը 70 վայրկյան տևողությամբ հարցազրույցի ժամանակ անտեսել է տեսագրության մասին հարցերը և հաղորդել, որ «նա ոչ մի պատճառ չունի հրաժարական տալու համար»: Նա պատրաստվում է վերադառնալ և աշխատել «քաղաքի համար»:

 

Ավելի վաղ քաղաքապետը հերքել է այդ տեսանյութի գոյությունը: