Վիետնամում ծնվել է 90-միլիոներորդ քաղաքացին

13:56 • 01.11.13

Վիետնամի մայրաքաղաքում այսօր վաղ առավոտյան ծնված աղջիկը, ում անվանակոչել են Տհյուի Զունգ, դարձել է երկրի 90-միլիոներորդ քաղաքացին, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։


Այդպիսով՝ Վիետնամն աշխարհում բնակչության թվով 14-րդ երկիրն է, իսկ Հարավարևելյան Ասիայում` 3-րդը:

 

Երկրի պետական վիճակագրական վարչության ղեկավարի խոսքով՝ ևս ինը երեխա, որոնք ծնվել են այս գիշեր, կստանան հատուկ նվերներ երկրի փոխնախագահ Նգուեն Տհի Զոանի կողմից:

 

Վիետնամի մայրաքաղաքի իշխանությունները նորածինների պատվին տոնախմբություն և «Վիետնամը սիրող 90 միլիոն սրտեր» անվանումով  երաժշտական փառատոն են կազմակերպելու։

 

Վիճակագրական տվյալների համաձայն՝ բնակչության աճի տեմպը կազմում է տարեկան մոտ 1 տոկոս: Ընդ որում՝ մասնագետները մտահոգություն են հայտնում կտրուկ աճող գենդերային անհամամասնությունների առնչությամբ:

Վերջին տարիներին երկրում առավել հաճախ ծնվում են տղաներ, քանի որ շատ ընտանիքներ ցանկանում են արական սեռի ժառանգորդներ ունենալ։